Տե’ր, սիրում ու երկրպագում եմ Քեզ:
Խոնարհվիր իմ առջև: Պաշտամունքը աղերսանք չէ, թեպետ երկուսն էլ արտահայտում են մարդու այլազան կարիքները, որ ակընկալվում է Ինձնից...
Ես այստեղ եմ: Չկա մեզ իրարից բաժանող ոչ մի հեռավորություն:
Հոգու թագավորության մեջ գոյություն չունեն երկրային չափման միավորները: Մի սխալ բառը, վախից ներշնչված ձախորդ քայլը, մի կոպիտ քննադատությունը. ահա սրանք են, որ հեռացնում են ձեզ Ինձնից...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը...
Ամենակա՛լ Աստված, բոլոր արարածների՛ Արարիչ,
Դու, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ.
Նա եկավ ու փրկեց տիեզերքը մեղքից,
բժշկեց քո ժողովրդի ախտերն ու հիվանդությունները...
Հանգիստ:
Խաղաղվեք, մինչև որ հավիտենական կյանքը հոսի ձեր երակների, սրտի և մտքի մեջ և ներշնչելով շարժման մեջ դնի ձեր անձը: Այդ ժամանակ աշխատանքը, զվարթ աշխատանքը` կհաջորդի իբրև անհրաժեշտություն...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...